Armenian text to speach

«Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ». Դուշման Վարդանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի ծննդյան օրն է։

Դուշման մականունը նրան տվել են թուրքերը, քանի որ սարսափում էին Վարդան Ստեփանյանից։

Վարդանի մայրը Երևանի Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի արհմիութենական գրադարանի վարիչն էր, և իր մանկությունը Վարդանն անցկացրել է գրադարանում։

1973–1983թթ. սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում։ Դպրոցն ավարտել է գերազանց և սովորել է իրավաբանություն։

Արցախ մեկնող նորակոչիկների համար հեշտ չէր ամեն բան։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին։ Հետո ձեռքն էր վերցնում մի բուռ հող ու ուտում և պահանջում, որ այդպես անեն նաև տղաները։ Հետո սկսում էր խոսել, որի միտքն այն էր, որ մեր երկիրը, մեր հողը մեր մայրն է, և աշխարհում նրանից ավելի քաղցր բան չկա։

«Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»,- ասում էր Վարդանը։

Դուշման Վարդանն առանձնացել է իր առանձնակի սիրով հայրենիքի հանդեպ, իր արտահայտած խորը մտքերով։

ArmLur.am-ը ներկայացնում է Դուշման Վարդանի հայտնի խոսքերից մի քանիսը։

-Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի… Կոչնչանան բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք վնասում են ազգի շահերին։
-Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը` լավ թե վատ, կախված է հրամանատարից։
-Հայն իրավունք չունի հնոցպան ու խոհարար դառնալու: Մեզ ռազմագետ զինվորներ են պետք, դարավոր թշնամի ունենք։
-Աթոռի ժամանակ չէ, ես զինվոր եմ, ազգս պատերազմի մեջ է, իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ։
-Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս