Armenian text to speach

Լեհաստանում ծրագրել են համընդհանուր պարտադիր ռազմական պատրաստություն մտցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Աշխատանքներ են տարվում Լեհաստանում համընդհանուր պարտադիր ռազմական պատրաստության ներդրման ուղղությամբ, մոդելը կմշակվի մինչև 2025 թվականի վերջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտարարել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Աշխատանքներ են տարվում Լեհաստանում յուրաքանչյուր չափահաս տղամարդու համար լայնածավալ ռազմական պատրաստություն իրականացնելու ուղղությամբ։ Մենք մտադիր ենք մինչև տարեվերջ պատրաստի մոդել մշակել, որպեսզի Լեհաստանում յուրաքանչյուր մեծահասակ տղամարդ պատերազմի դեպքում պատրաստ լինի»,-ասել է Տուսկը։

Վարչապետը պարզաբանել է, որ խոսքն ինտենսիվ պատրաստության մասին է, որը բանակում  չծառայածներին կդարձնի լիիրավ և լիարժեք զինվորներ հակամարտության ժամանակ:




Լրահոս