«Ինչ տոն ախր…». Նազենի Հովհաննիսյանը` մարտի 8-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր միկրոբլոգի էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից նաև գրառում է կատարել կապված մարտի 8-ի հետ։ Նազենին գրել է.

«Արդեն մարտի 8- ն է: Ասում են՝ կանանց տոնն է:
Տոն…
Տո՞ն…
Ի՞նչ տոն ախր….

Աշխատանքների, չդադարող սարսափելի լուրերի ու առօրյա հոգսերի հորձանուտների ճեղքերում՝ քամու բերած հողուփոշու նման անսպասելի բան է երեք տառանոց էդ «տոնը»…իր ճեղքի փոշու մեջ պատահական ու անարմատ թույլ կանաչներով… որոնք քամու գերին են… ամեն օր՝ մի նոր փոթորկի սպասումով…

Տոն… Չգիտեմ՝ ով ինչ նվեր ու ծաղիկ է պատրաստել իր կնոջը, քրոջը, Մորը կամ ընկերների համար, բայց շատ կուզեի, որ մի՛ նվեր տան մեզ…, որ հետ ԳԱ …Արժանապատվությունը:

Կուզեի, որ տոնը ՏՈՆԵԼՈւ գոնե մի՝ արժանապատիվ պատճառ ունենային հայ կանայք՝ տեսնելով իրենց տղամարդու ամենափոքր, թեկուզ առօրեական սխրանքը՝ մարդ մնալու:

Կուզեի, որ Սևակի ասած.«Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի: Ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…» տողերը լինեին ժամանակվրեպ, անգո, անիրական… ու չորանան ԿԱՆԱՑ ԹԱՑ ԱՉՔԵՐԸ:

Կուզեի, որ Բաքվի բանտերում խոշտանգվող մեր Հայրենակիցների՜ Մայրերին, քույրերին, տիկնանց ու դուստրերին էլ հիշեն, հիշեն, որ ՆՐԱՆՔ էլ կին են, մայր են, քույր են ու դուստր, որ այդ հայուհիների տղամարդիկ՝ ամեն օր մնում են ՄԱՐԴ, ու ամեն օր մահ են ապրում:

ՄԱՀՆ ԷԼ ԵՆ ԱՊՐՈւՄ՝ պարզվում է:

Երբ Մեծամասնությունը չի սովորում ապրել, մեռնում են Անհատները: Ամեն օր են մեռնում: Ասում են էսօր տոն է, ու սկսվում է ինչ-որ միամսյակ… ինչ-որ կանանց:

Տո՞ն… ես երազում եմ, որ լինի վերջապես ԿՅԱՆՔԻ ու արժանապատվության ամիս, շաբաթ, գոնե ՕՐ:

Տո յուրայինից չխոցված ու թշնամուց չկքած արժանապտվության մի վայրկյանն անգամ նվեր է ու ՏՈՆ: Աապրելու՜ տոն եմ ուզում վերջապես, ձեզ պահեք մարտիութերը:

Իմ իսկ երկրում Գերեվարված գիտակցություների , զնդանված Երկրիս ու իմ եղբայրների ազատագրումն եմ ուզում:
անարմատ ծաղիկներ պետք չեն ինչպես որ՝ անատամ «վրեժներ» ու դատարկ խոսքեր…

Տոնը խոշտանգված սրտով, սեղմակներով ճզմած ուղեղով ու մեր ցավն անգամ անարգող հանրույթով ՝ դժոխքի նման չպիտի լինի… այլ զայրույթով փոթորկած ՄԱՔՐՈՂ ու ինքնամաքրվող որոշումով:

Էդքանը

Հ.Գ. մեր գարունները չեն գալիս,
Գերության մեջ՝ տոներ չեն լինում,
Վարագույր»։




Լրահոս