Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երգչուհի Տաթև Ասատրյանի համերգը։
Համերգի ժամանակ դահլիճում տեղ ու դադար չի եղել։ Համերգի ժամանակ երկրպագուները անակնկալների պակաս չեն ունեցել։
Տաթև Ասատրյանը ելույթ է ունեցել նաև հայտնի և սիրված երգիչ Ռազմիկ Ամյանի հետ։ Ամեն բան գեղեցիկ է ընթացել, սակայն ինչ-որ պահի Ռազմիկ Ամյանի ոտքը սայթաքել է և երգիչն ընկել է բեմի վրա։
Չնայած այդ ամենին՝ երգիչը հանգստացրել է հավաքվածներին և շարունակել կատարել երգը։
Աննա Սրապիոնյան





























