Armenian text to speach

Չինաստանը նախատեսում է սկսել թռչող մեքենաների զանգվածային արտադրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Էլեկտրական մեքենաներ արտադրող չինական XPeng ընկերությունը նախատեսում է 2026 թվականին աշխարհում առաջինը լինել թռչող մեքենաների զանգվածային արտադրությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua գործալակությունը, այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Հե Սյաոպենը։

Նրա խոսքով՝ ընկերությունը նման պլաններ է կազմում Չինաստանում ցածր բարձրության թռիչքների տնտեսությունը զարգացնելու համար՝ անցկացնելով աջակցության միջոցառումներ։ Սյաոպենը հավելել է, որ եթե աշխատանքն ընթանա ըստ ժամանակացույցի, XPeng-ը կդառնա աշխարհում առաջին ընկերությունը, որը կսկսի թռչող մեքենաների զանգվածային արտադրությունը:

Ինչպես հետևում է Չինաստանի 2025 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրից, որը հրապարակվել է այս շաբաթ, ընթացիկ տարում երկրի իշխանությունները նախատեսում են ընդլայնել ցածր բարձրության վրա թռչող ինքնաթիռների օգտագործման շրջանակը։

XPeng-ը նախատեսում է ավարտել թռչող մեքենաների գործարանի շինարարությունը 2025 թվականի երրորդ եռամսյակում։




Լրահոս