Լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը չգիտի մարզի վթարային տների թիվը, նա ասում է, որ դա պարզելու համար շատ փող է պետք։
Լրագրողը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է ուղարկել, թե 2025թ․փետրվարի 26-ի դրությամբ որքան է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք ո՞ր բնակավայրերում են։ Մարզպետարանից պատասխանել են․
«Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է և ներկայումս թարմացված տեղեկատվություն չունեք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն՝ ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»:





























