Armenian text to speach

Բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել. ինչպիսին է գնաճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը նախորդիվ ներկայացրել էր, թե ինչպիսի գնաճ է գրանցվել նախորդ տարի և 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին սննդամթերքի և պարենային ապրանքների շրջանում։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։

Այսպիսով, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով:

2025թ. փետրվարին հունվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։

Այսպիսով, 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ Հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ և
դիզելային վառելիքի 5.0% գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% և 0.9% գնաճ:

2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 29.0%, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 32.1% գնանկում, ընդ որում, 2025թ. փետրվարին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս