
Մարտի 10-ը տարվա 69-րդ (նահանջ տարիներին՝ 70-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 296 օր։
Դեպքեր
- 1535՝ իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները
- 1735՝ ռուսական զորքերը դուրս են բերվում Բաքվից
- 1804՝ Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին
- 1905՝ Լոնդոնում հիմնվեց Չելսի ֆուտբոլային ակումբը
- 1953՝ New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
- 1977՝ աստղագետները հայտնաբերում են Ուրանի օղակները
Ծնունդներ
- 1958՝ Շերոն Սթոուն Sharon Stone ամեր. դերասանուհի
- 1982՝ Քվոմե Բրաուն Kwame Brown ամեր. բասկետբոլիստ
- 1985՝ Լասսանա Դիարրա,ֆրանսիացի ֆուտբոլիստ, պաշտպան
- 1987՝ Էմելի Սանդե, շոտլանդական ռեկորդակիր արտիստուհի և երգահան
- 1988՝ Իվան Ռակիտիչ, խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
- 1989՝ Իվան Պիրիս Iván Piris պարագվայցի ֆուտբոլիստ
- 1992՝ Էմիլի Օսմենթ Emily Osment ամեր. դերասան և երգչուհի
Մահեր
- 1832՝ Մուցիո Կլեմենտի Muzio Clementi իտալ. կոմպոզիտոր (ծն. 1752 թ.)։
- 1861՝ Տարաս Շևչենկո Тарас Шевченко ուկր. բանաստեղծ (ծն. 1814 թ.)։
- 1872՝ Ջուզեպպե Մացցինի Giuseppe Mazzini իտալ. լրագրող և քաղ. գործիչ (ծն. 1805 թ.)։
- 1919՝ Մարկ Ելիզարով,սովետական պետական և կուսակցական գործիչ
- 1940՝ Միխայիլ Բուլգակով Михаил Афанасьевич Булгаков ռուս գրող և դրամատուրգ (ծն. 1891 թ.)
- 1945՝ Ալեքսանդր Խատիսյան, վարչապետ (ծն. 1874 թ.)
- 1986՝ Արամ Հայկազ, ամերիկահայ գրող (ծն. 1900 թ.)
Տոներ
- Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր
- Ուկրաինա՝ Հողագործի օր
- Ռուսաստան՝ Արխիվների օր
- Տիբեթի ապստամբության օր (Տիբեթի անկախության կողմնակիցներ)