
Կալինինգրադի “Կալինինգրադ Պլազա” առևտրի կենտրոնում բացվել է մի սենյակ, որտեղ բոլոր առարկաները պատրաստված են շոկոլադից: Սենյակը պատրաստելու համար պահանջվել է 420 կգ շոկոլադ, որի 40 տոկոսը կաթնային է, 40-ը սև, իսկ մնացած 20 տոկոսը` սպիտակ: Ընդհանուր առմամբ, պատրաստվել են շոկոլադե 54 առարկաներ: