ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Ազատության վահան» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ 2024 թվականի 10-ի փոխարեն: Զորավարժությունները կավարտվեն մարտի 20-ին: Նախկինում ԱՄՆ-ը և Կորեայի Հանրապետությունը նշել էին, որ այդ վարժանքները հաշվի կառնեն Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը։

Ներկայիս զորավարժությունները պետք է լինեն առաջին խոշորը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։ Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ամեն տարի անցկացնում են նաև Ulchi Freedom Shield զորավարժությունները, սովորաբար՝ օգոստոսին:




Լրահոս