Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունների ներսում գերլարված իրավիճակ է. Փաշինյանը քարոզչություն կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գյումրիի եւ Փարաքարի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխանությունների ներսում գերլարված իրավիճակ է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանություններին արդեն սկսել են անհանգստացնել Գյումրու ընտրություններում առաջադրված մի քանի ուժերի բարձր ռեյտինգը, ինչի համար երեկ վարչապետ Փաշինյանն անձամբ էր հավաքել իշխանության վերնախավին Գյումրիում:
Փաշինյանը նպատակ է ունեցել իր թիմի դեմքերով շրջել փողոցներով, զրուցել գյումրեցիների հետ` տրամադրությունները ստուգելու համար: Ըստ Armlur.am-ի աղբյուրների Գյումրիի ընտրություններն ավելի են մտահոգում Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինիս զեկուցել են, որ Վարդան Ղուկասյանի, Ռուբեն Մխիթարյանի, Մարտուն Գրիգորյանի թիմերին հաջողվել է Գյումրիում ընտրազանգվածն «իրենցով» անել, իսկ ՔՊ-ի սրտի թեկնածու Սարիկ Մինասյանի ընտրվելու հավակնությունները գնալով «մարում» են:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրները նշում են, որ Փաշինյանին գոհացրել է երեկվա շրջայցը ու արդեն իր թիմակիցներին ասել է, որ հաճախ է ընտրարշավի ժամանակ Գյումրի գնալու, անձամբ քարոզչությանը մասնակցելու համար:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս