
Ըստ United Surveys-ի կատարած հարցումների Լեհաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է լեհական զորքերը Ուկրաինա ուղարկելուն:
Հարցին, թե արդյոք Լեհաստանը պետք է զորքեր ուղարկի Ուկրաինա , հարցման մասնակիցների 86,5 տոկոսը պատասխանել է «ոչ», հարցվածների 58,5 տոկոսը կտրականապես դեմ է նման որոշմանը, իսկ 28 տոկոսը պատասխանել է «հավանաբար՝ ոչ»։
Հարցվածների միայն 0,8 տոկոսն է ընտրել «միանշանակ այո» պատասխանը, իսկ 7,6 տոկոսը՝ «հիմնականում այո»: 5,1 տոկոսն այս հարցում չի կարողացել կարծիք հայտնել։
Անի Վարդանյան