
Կանադայի սրճարաններից մեկը սկսել է մատուցել ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի անունը կրող սենդվիչ։ Այս մասին հայտնել է The Mirror պարբերականը։
X սոցցանցը հրապարակել է հաստատության կերակրացանկի ցուցատախտակը, որտեղ նրանք առաջարկում են փորձել «Թրամփի սենդվիչը»։ Ճաշատեսակը բաղկացած է սպիտակ հացի կտորներից, բոլոնյան երշիկից, փոքրիկ թթու վարունգից եւ «ռուսական սոուսից»։ Թե կոնկրետ ինչ կա սոուսում՝ չի նշվում։
Ինտերնետ-օգտատերերը գնահատել են ձեռներեցների հումորի զգացումը։
«Որպես ամերիկացի ես պարզապես հիացած եմ», «Կանադացիներ, դուք ամեն ինչ արել եք իմ օրը։ Ես նույնն եմ զգում նրա հանդեպ», «Ես Թրամփի կողմնակիցն եմ, բայց պետք է խոստովանեմ, որ դա լավ էր», «Պարզապես հանճարեղ է»,- գրել են X-ում։
Դոնալդ Թրամփը նշել է, որ Կանադայի համար «անհամեմատ ավելի լավ կլիներ» դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգ։ Քաղաքական գործիչը նաեւ հավաստիացրել է, որ ամեն տարի իր երկիրը Կանադայի պատճառով կորցնում է 200 մլրդ դոլար, եւ նա թույլ չի տա, որ դա շարունակվի։ Բացի այդ, Ամերիկայի նախագահը, խոսելով ԱՄՆ կազմի մեջ Կանադայի մտնելու թեմայի մասին, կարծիք է հայտնել, որ կանադացիների համար առավելություն կլիներ զգալի խնայողությունը հարկերի եւ պաշտպանության ոլորտում։