Այսօր խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան, վեպերի, վիպակների, պատմվածքների, պիեսների հեղինակ Միխայիլ Բուլգակովի հիշատակի օրն է։
Ասելով Միխայիլ Բուլգակով առաջին հերթին հիշում ենք գրողի հանրահայտ «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունը, որը շատերի սրտերն է գերել։
Բուլգակովը աշխատել է որպես բժիշկ։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելուց հետո Միխայիլը մի քանի ամիս աշխատել է ռազմական հիվանդանոցում որպես բժիշկ։ Վերջինս ռազմաճակատում վիրավորում է ստացել և քրոնիկական ցավը մեղմելու համար սկսել է մորֆի օգտագործել։ Մորֆիի օգտագործումը կախվածություն է առաջացրել Միխայիլի մոտ և այդ կախվածությունից վերջինս ազատվել է 1918 թվականին, երբ վերադարձել է Կիև։ 1919 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ Բուլգակովը կրկին ռազմական բժիշկ է աշխատել և այդ տարում աշխատել է նաև Կարմիր խաչում։
Իսկ ինչպե՞ս է սկսել գրողի կարիեռան․
1920 թվականին Բուլգակովը հիվանդացել է տիֆով և 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Բուլգակովը թողել է բժշկի աշխատանքը և սկսել է ստեղծագործել։ 1923 թվականին Բուլգակովը դառնում է համառուսական գրողների միության անդամ, որտեղ էլ ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ Լյուբով Բելոզերսկայայի հետ։
ArmLur.am-ը ներկայացնում է Բուլգակովի հայտնի մտքերը։
1․ Մահկանացու է մարդը, բայց դա դեռևս չարիքի կեսն է: Վատն այն է, որ երբեմն նա հանկարծակի՛ մահկանացու է, ահա թե ո՜րն է խաղը: Եվ ընդհանրապես չի կարող ասել, թե ինչ պիտի անի այս երեկո:
2․ Խելքից զրկվելուց վատթարագույն դժբախտություն չկա աշխարհում:
3․ Եվ քանի-քանի ագնամ եմ ձեզ ասել, որ ձեր հիմնական սխալը մարդկային աչքերի նշանակությունը թերագնահատելու մեջ է: Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը՝ երբեք: Ձեզ հանկարծակի հարց են տալիս, և դուք նույնիսկ չեք ցնցվում, մի ակնթարթում տիրապետում եք ձեզ ու գիտեք, թե ինչ է պետք ասել ճշմարտությունը թաքցնելու համար, ու անչափ համոզիչ եք խոսում, ոչ մի կնճիռ չի խաղում ձեր դեմքի վրա, բայց, ավա՜ղ, հարցից անհանգստացած ճշմարտությունը հոգու խորքից մի պահ թռչում է աչքերի մեջ, և ամեն ինչ վերչացած է: Դա նկատվում է, իսկ դուք՝ բռնվում:
4․ Վայելքի մեջ էլ թեկուզ փոքր-ինչ ողջամիտ պիտի լինել:
5․ Մենք զրուցում էինք այնպես, կարծես թե երեկ ենք բաժանվել, կարծես թե ճանաչել ենք իրար երկար տարիներ:
6․ Ամենասարսափելի զայրույթը անկարողությունից ծնված զայրույթն է:
7․ Ի՞նչ կարիք կա ընկնել մի բանի ետևից, որն արդեն ավարտված է:
8․ Ինչպես միշտ, մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն իրերը, որոնց մասին մենք խոսում ենք, դրանից չեն փոխվում։
9․ Բարդ ժողովուրդը կանայք են։
10․ Զգույշ եղեք ձեր ցանկություններում․ նրանք իրականանալու հատկություն ունեն։
Աննա Սրապիոնյան




















































































