
Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։ Այն հասանելի է elections.mia.gov.am կայքում, ինչպես նաև ԿԸՀ կայքի ՏԻՄ 30․03․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում:
Ի դեպ, ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են քարտեզի վրա տեսնել իրենց տեղամասային կենտրոնի հասցեն։