Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-14-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝

Ապրիլի 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 28.00C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -3.40C (1997թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.50C




Լրահոս