Զելենսկին Սաուդյան Արաբիա է ժամանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյային։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ Մուհամեդ բեն Սալմանի հետ բանակցությունների, ում կառավարությունը միջնորդ դեր է խաղում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում, հայտնում է Novyny Ukrayiny-ն։

Մարտի 11-ին Ջիդդա քաղաքում բանակցություններ կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև։

Մարտի 8-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել է պատվիրակության կազմը, որը մեկնելու է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Կիևը կներկայացնեն նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։

Ըստ աղբյուրների՝ ամերիկյան պատվիրակության կազմում պետք է լինեն ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Վիտկոֆը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Մարտի 10-ին CNN-ը գրել էր, որ Ուկրաինայի հետ բանակցություններից հետո ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։

Միաժամանակ, ԱԴ ԱԳՆ-ն պնդում է, որ չի նախատեսում այս շաբաթ Սաուդյան Արաբիայում բանակցությունների նոր փուլ անցկացնել ԱՄՆ-ի հետ։




Լրահոս