Եվրադատարանում չլուծված և առկախ դիմումների քանակով Թուրքիան առաջին տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024-ին  Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)  է ներկայացվել 6190 դիմում։  Այդ դիմումներից կայացվել է իրավախախտման մասին 67 որոշում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նախորդ տարիներին իրավախախտման որոշումները եղել են ավելի շատ՝ տատանվելով 72-140-ի սահմաններում։

Չլուծված և առկախ հայցադիմումների քանակով՝ 21.600 դիմումով, Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը։

2024-ին Թուրքիայի վերաբերյալ ՄԻԵԴ-ին է ներկայացվել 4450 հայցադիմում։ Ըստ այդմ՝ 46 երկրների թվում Թուրքիան իր բնակչության թվի համեմատ և ստացած դիմումների քանակով 24-րդն է։

Հայցերի քանակով երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդը՝ Ուկրաինան։




Լրահոս