Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը՝ երկրի խորհրդարանի մամուլի կենտրոնին հղումով։

Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների միջև բարձր մակարդակի այցերի հաճախականությունը։ Դրական են գնահատվել երկու երկրների օրենսդիր մարմինների կապերը՝ ինչպես նախագահների, այնպես էլ ոլորտային հանձնաժողովների մակարդակով։ Նշվել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը համագործակցության հետագա զարգացման համար։

Կողմերը քննարկել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը և ընդգծել բարիդրացիական հարաբերությունների, խաղաղության և անվտանգության կարևորությունը։ Նշվել է ռազմավարական նշանակության տարածաշրջանային նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը։




Լրահոս