
Թբիլիսիի քաղաքային դատարանը Բիձինա Իվանիշվիլիի նախկին անձնական ֆինանսիստ Գիորգի Բաչիաշվիլիին հեռակա դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ կրիպտոարժույթի յուրացման գործով, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Մեղադրյալը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն և ապօրինի եկամուտների լվացում։
Բաչիաշվիլիի դեմ դեռ երկու գործ կա։ Դրանցից մեկը սահմանի ապօրինի հատման մասին է։
Անցյալ շաբաթ Բաչիաշվիլին փախել է Վրաստանից՝ սահմանը հատելիս թաքնվել է իր մեքենայի գաղտնի խցիկում, իսկ հայկական կողմին ներկայացրել է իր անունով ռուսական անձնագիր։ Դատախազությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ՝ Բաչիաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզման մասին ծանուցմամբ։
Բաչիաշվիլին հայտարարություններ է անում արտասահմանից՝ չնշելով այն երկիրը, որտեղ թաքնվում է, և սպառնում է Իվանիշվիլիի դեմ մեղադրական ապացույցներ հրապարակել։