
ArmLur.am-ը քիչ առաջ դատախազ Գևորգ Քոչարյանից տեղեկացավ, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: Նա դատախազության նորաբաց ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ էր:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի
* Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,
* Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,
* Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,
* Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազ Գեւորգ Քոչարյանը վերջերս աշխատանքից ազատման դիմում է գրել:
Պատճառն այն է, որ Քոչարյանին խոստացել են նշանակել վարչության պետ, բայց չեն նշանակել:
Հիմա նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու է: