ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել․ կոմպրոմատների «փունջ»՝ ընդդիմադիրների դեմ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Գյումրի կատարած այցից հետո ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել՝ կոմպրոմատներ հավաքել ընդդիմախոսների շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ:
Ըստ այդմ, ընդդիմադիր կուսակցություններում եւ դաշինքներում ընդգրկված ցուցակների անձանց մասով կոմպրոմատների «փունջ» է պատրաստվում:
Գյումրու մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքական հրահանգը ՔՊ-ի «սրտի» թեկնածու Սարիկ Մինասյանի ոչ հարազատ եղբոր միջոցով կիրագործվի, որը մարզում հայտնի` Շիրակի ԱԱԾ վարչության պետ Կամո Ներսիսյանն է:
Փաշինյանն ամեն գնով պատրաստվում է Գյումրիում իշխանությունը «վերցնել»՝ անգամ ցուցարարներից մարդ «գողանալով»:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ողջ օրը փորձեց այս հարցի վերաբերյալ զրուցել Սարիկ Մինասյանի հետ, սակայն որեւէ ձեւով նա չարձագանքեց մեր զանգերին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս