Այսօր` ապրիլի 10-ին՝ ժամը 12.30-ին, ՀՀ նախագահի նստավայրում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: ՍԴ նախագահը ամենայն հավանականությամբ կանդրադառնա ՍԴ վերջին որոշմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սահմանադրական դատարանը բավարարեց ԱԺ 4 կուսակցությունների հայցը, որը վերաբերում էր պարտադիր կենսաթոշակային կուտակային օրենքի որոշ դրույթների սահմանադրականությանը, մասնավորապես, բավարարեց պարտադիրի վերաբերյալ դրույթը, սակայն ՍԴ նիստից անմիջապես հետո եւ մինչ օրս ՍԴ որոշումը մեկնաբանվում է յուրովի:
Ոմանք պնդում են, որ մինչև սեպտեմբերի 30-ը գանձումները պարտադիր կարգով պետք է կատարվեն, իսկ ընդդիմախոսները պնդում են, որ գործատուներն իրավունք չունեն պարտադիր գանձումներ կատարել: