ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ապօրինի գույքի գործով դատախազի պաշտոնից հրաժարվեցիք՝ հասկանալով, որ թույլ գո՞րծ եք արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեւորգ Քոչարյանը, որ ՀՀ դատախազության ապօրինի գուքի բռնագանձման գործով վարչության դատախազ է, համարվում է Գլխավոր դատախազի պրոտեժյեն, որին փորձ է արվում դարձնել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար:

Օգտվելով առիթից, դատախազից ArmLur.am-ը հետաքրքվեց ուշացող վերջնական դատավճիռների մասին:

Նախ հիշեցնենք, որ Գևորդ Քոչարյանը մինչ այս վարչության ձևավորումը Զինվորական կենտրոնական դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ էր։ Հիմա, ըստ տեղեկությունների, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր հերթին ամեն ինչ անում է, որ հենց Քոչարյանը ընտրվի Հակակողռուպցին կոմիտեի ղեկավար: Տեղեկացանք, որ Քոչարյանը դատախազի պաշտոնից ազատման դիմում է գրել և մասնակցում է Հակակոռւպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի ընտրությանը:

Նշենք, որ նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազն է եղել։ Եւ այս գործերով ապացույցները, ըստ փաստաբանների, աղքատիկ են և վիճելի: Թերև դրա համար էլ դեռ «թալանի վերադարձի» վճիռներ չկան:

Տեսանյութն՝ այստեղ։

Քնար Մանուկյան




Լրահոս