
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածաբար հարձակվել են Ռուսաստանի վեց շրջանների վրա։ Միայն Մոսկվայի մարզում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը՝ Telegram-ի իր ալիքում, փոխանցում է ria.ru-ն։
«Այս պահին մենք գիտենք մեկ զոհի և երեք վիրավորի մասին՝ Լենինսկի քաղաքային թաղամասում և Դոմոդեդովոյում», – տեղեկացրել է նա:
Մոսկվայի մարզում մեկ մարդ է զոհվել և երեքը վիրավորվել։ Վնասվել է առնվազն 7 բնակարան
Ռուսական Telegram ալիքները գրում են, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ռամենսկոեում բազմահարկ շենքի վրա։
Խոշոր հրդեհ է բռնկվել նաև Դոմոդեդովոյում Miratorg-ի աշխատակիցների ավտոկայանատեղիում, այրվել է մոտ 20 ավտոմեքենա։
Մոսկվայի մարզում՝ անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով. Շենքի վրա անօդաչու թռչող սարքի բեկորների պատճառով վնասվել է առնվազն 7 բնակարան, հայտնել է նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Չեռնիգովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի շրջաններից դեպի Մոսկվա արձակվեցին նաև անօդաչու սարքեր, որոնք թռչում էին 6-12 կտորից բաղկացած երամներով, որպեսզի հակաօդային պաշտպանությունը ժամանակ չունենա դիմակայելու համար: Սակայն բոլոր 69 անօդաչու թռչող սարքերը խոցվել են։
Մարիա Զախարովան Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը կապել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի Մոսկվա այցի հետ։
Սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան արտասահմանյան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի ԶՈւ դրոնների հարձակմամբ։
Տեսանյութը՝ այստեղ։