
Ասիական Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց իրանական «Էսթեղլալի» դարպասը (3:0):
Տանտերերի կազմում դուբլ գրանցեց Ջոն Դուրանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն՝ վերջինս հեղինակեց կարիերայի 927-րդ գոլը։
«Էսթեղլալը» ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 հոգով, քանի որ 45+2-րդ րոպեին կիսապաշտպան Մեհրան Ահմադին ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց խաղադաշտից։
Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի։