«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը:
Եթե, այդուամենայնիվ, չհաջողվի Կարեն Կարապետյանին համոզել, նույն շրջանակները նշում են, թե հնարավոր է խորհրդարանի ղեկավարի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը։
Երեկ, երբ մեր թղթակիցը Գալուստ Սահակյանին ասել է, որ նման խոսակցություններ են շրջանառվում, եւ հարցրել` որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, նա պատասխանել է. «Որեւէ մեկը ոչինչ չի կարող ասել։ Ազգային ժողովի նախագահ կամ ընտրվում են, կամ՝ չեն ընտրվում։ Նման քննարկումներ չունենք»։ Հետո էլ հարցրել է՝ «Ասում եք՝ խոսակցությո՞ւն է»,- դրական պատասխան ստանալուց հետո հավելել է. «Եթե խոսակցություն է, դառնամ»։ Իշխող ՀՀԿ-ն երեկ չէր բացառում, որ ԱԺ նախագահի թեկնածուի անունն այսօր սպասվող ՀՀԿ ԳՄ նիստից հետո դեռ չհրապարակվի»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: