
Արդարադատության նախարարությունը մի աբսուրդ օրենսդրական նախագիծ է առաջարկում, ըստ որի, եթե անհատի կամ բիզնեսի վրա ակտ են գրում, ապա այդ ակտի վիճարկումը չի կասեցնելու դրա վճարումը։ Այս մասին գրել է գործարար Վահրամ Միրաքյանը:
«Այսինքն, եթե ՊԵԿ տեսուչներն եկան ասեցին դուք 800 միլիոն դրամ հարկ չեք վճարել, իսկ դուք դրա հետ համաձայն չեք ու դիմում եք դատարան՝ ապա դատարան դիմելը չի խանգարելու ձեր վճարմանը։
Օրենսդական առաջարկն աբսուրդ է մի քանի պատճառով։
1․ ՊԵԿ-ի տեսուչները շատ թույլ են գրագիտությունից ու պրոֆեսիոնալիզմից, ինչն արտահայտվում է նրանով, որ դատական գործերի մոտ 80 տոկոսը ՊԵԿ-ը պարտվում է։
2019 թվականից մինչև 2024 թվական ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից 7 163-ը ՊԵԿ-ը պարտվել է։ Ստացվում է ՊԵԿ-ի անգրագիտության ու սխալ որոշումների համար պատասխան են տալու բիզնեսները։
1․ Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի, հետևաբար սխալ որոշումների դեպքում քաղաքացին կամ բիզնեսը անարդար ձևավ միջինում երկու տարի զրկվելու տուգանքի չափսով իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, ինչը բնականաբար ազդելու է տնտեսական արդյունավետության վրա, որոշ դեպքերում բերելով բիզնեսի սննկացմանը։
2․ Խախտվում է անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե ստիպում ենք անհատին կամ կազմակերպությանը վճարել տուգանքը, ինչն է՝ պատժել, մինչև դատարանի որոշումը, դա անմեղության կանխավարկածի լուրջ խախտում է, իր բոլոր բացասական հետևանքներով։
Հուսանք սենց վտանգավոր թյուրիմացությունները իդրաֆթից առաջ չեն գնա»։