ՏԵՍԱՆՅՈՒԹ․Barerar.am հարթակ՝ իրական բարերար դառնալու լավագույն հնարավորություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 ամիս առաջ «Վարդանյան ընտանիք» ԲՀ ջանքերով ստեղծվեց շահույթ չհետապնդող  Barerar.am նոր հարթակը (կայք և հավելված), որը հնարավորություն է տալիս մեր շուրջն ապրող մարդկանց անմիջականորեն, առանց որևէ միջնորդի օգնել երեխա ունեցող, սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: Շատ կարճ ժամանակահատվածում աննախադեպ այս գաղափարի շուրջ համախմբվեցին շատերը: Օգնության ձեռք մեկնեցին ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ հանրության կողմից ճանաչված և սիրված բազմաթիվ մարդիկ: Ի դեպ, կայքում և հավելվածում յուրաքանչյուր երկուշաբթի տեղադրվում է նոր ընտանիքի մասին պատմող տեսանյութ: Իսկ այն ընտանիքները, որոնք սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում և ուզում են դառնալ կայքի շահառու, կարող են գրել էլեկտրոնային հասցեին կամ զանգել կայքում և հավելվածում ներկայացված հեռախոսահամարով:




Լրահոս