Հովիկ Աբրահամյանը Լիտվայից վերադառնալիս կանգ է առել Մոսկվայում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ապրիլի 7-8-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Լիտվայում էր: Մեր տեղեկություններով՝ վերադարձի ճանապարհին Հ.Աբրահամյանը կանգ է առել Մոսկվայում, սակայն այդ փաստի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել: Մեր աղբյուրների համաձայն՝ Մոսկվայում Աբրահամյանը որոշակի շրջանակների հետ հանդիպումների միջոցով փորձել է ճշտել Կրեմլի վերաբերմունքը վարչապետի պաշտոնում իր նշանակման կապակցությամբ:

Ուշագրավ է, որ Հ.Աբրահամյանին չի հաջողվել անգամ հանդիպել իր գործընկերոջը՝ ՌԴ խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինին: Նա, ըստ նույն աղբյուրների, հանդիպել է երկրորդ «էշելոնի» ռուս պաշտոնյաների»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս