
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններից և Ուկրաինայում SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգի ձախողումից հետո Եվրոպան սկսել է հետաքրքրվել թուրքական SİPER պաշտպանական համակարգով։ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի մշտական հետազոտող Բորսարին ասել է. «Թուրքիայի հեռահար SİPER համակարգը կարող է հետաքրքրություն առաջացնել՝ որպես թանկարժեք արևմտյան համակարգերի ավելի խնայող այլընտրանք»:
Ըստ Akşam թերթի լուրերի՝ Ուկրաինայում ձախողվել են ֆրանս-իտալական համատեղ արտադրության SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ամերիկյան Wall Street Journal թերթը գրել է, որ պատերազմից հետո Ուկրաինայում տեղակայված համակարգերը բախվել են «գործառնական լուրջ խնդիրների»։ Թերթը գրել է, որ SAMP/T-ին չի հաջողվել որսալ ռուսական առաջադեմ բալիստիկ հրթիռները և մեկնաբանել. «SAMP/T-ի վատ կատարումը կասկածներ է առաջացրել բարձր ինտենսիվության մարտերում դրա հուսալիության վերաբերյալ»:
Նշենք,որ 100 կմ հեռահարությամբ SİPER հակաօդային համակարգը կարող է ոչնչացնել այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են կործանիչները, անօդաչու թռչող սարքերը, ուղղաթիռները, թեւավոր հրթիռները:
Անի Վարդանյան