ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել 2024 թվականի հուլիսի 9-ին Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, Յուրա Մկրտումյանը ընկերների՝ Էրիկ Դադիվանյանի, Գեղամ Նազարյանի, Գոռ Նազարյանի հետ, իր ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տանը, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան:
Այնուհետև Էրիկ Դադիվանյանը ինքնությունը չպարզված անձի և Գոռ Նազարյանի հետ, վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին՝ ծածկելով հողով ու քարերով:

Գործով անցնող վերոնշյալ անձինք կալանքի տակ են եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում, գործով նախաքննության ավարտ է հայտարավել եւ այն ուղարկվել է դատարան:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս