ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐ ԵՎ ՈՒՂՏԵՐՀայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ Եգիպտոսի իրադարձությունները համեմատել է Հայաստանում մարտիմեկյան դեպքերի հետ` իշխանության ձեռագրերի նմանության առումով: «Եթե Հայաստանում սափրագլուխներ էին ուղարկվում կամ այս կամ այն օլիգարխի թիկնապահներ, տարբեր տեսակի սադրիչներ, ապա այնտեղ` ձիավորներ, ուղտեր»: Բայց մի առավելություն Եգիպտոսի իշխանությունները նրա կարծիքով ունեն: Այն, որ իրենց ժողովրդի դեմ չհանեցին բանակը: Փետրվարի 4-ին, որը ըստ եգիպտական ընդդիմության պետք է դառնա «Մուբարաքի վերջին օրը», Երեւանում նախատեսված էր բողոքի ակցիա` Եգիպտոսի դեսպանատան շենքի դիմաց` ի պաշտպանություն պայքարի ելած եգիպտացի ժողովրդի: ՀԱՅԻ ԲԱԽՏԵգիպտոսում ծայր առած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ կողոպտել են հայերին պատկանող երեք խանութ։ Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը հայտնել է, որ հայ համայնքը ցույցերի չի մասնակցում: Իսկ այս օրերին Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների հիմնական մասն էլ դիմել է իրենց երկրում Հայաստանի դեսպանատուն` անհրաժեշտության դեպքում Հայաստան վերադառնալու համար: Ի տարբերություն Կարմիր ծովի ու ավազների վայելքներն ըմբոշխնող ռուսների, որոնց անգամ ուղարկված անվճար ինքնաթիռներով այնտեղից չեն կարողանում վերադարձնել: «ՍԻԼԻ-ԲԻԼԻ»Սփյուռքահայ գործարարներ Վահագն Հովնանյանը եւ Վահան Չանոյանը ողջունել են Հայաստանի խորհրդարանը երկպալատ դարձնելու ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը, ըստ որի՝ խորհրդարանում ներկայացված կլինեն նաեւ սփյուռքահայերը։ «Հայրենիքը միայն Հայաստանի քաղաքացունը չէ, հայրենիքը համայն հայությանն է»,- ասել է Չանոյանը։ Ամեն դեպքում, առաջընթացն ակնհայտ է. առաջ նրանք հայրենիքում ուզում էին կա՛մ թաղվել, կա՛մ վերաթաղվել: «Հոգնած ու հնացած մեր կուսակցական վեճերն ու կռիվները չպետք է բերենք, այստեղ քննարկենք, մնում էր, որ տառապած հայաստանցիներիս սկսեին հալածել իրենց «դաշնակ-հնչակ» վեճերով: Բնականաբար, ՀՅԴ-ն կողմ է երկպալատ խորհրդարանի ստեղծմանը»: Այս մասին ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը: 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ՀՅԴ-ն ոչ ավել, ոչ պակաս 30 տոկոս ձայների ակնկալիք ունի:ԱՌԵՎՏՈՒՐԸ ՎԵՐՋԱՑԱՎԹուրքական «Հուրիեթ»-ը երեկ տեղեկացրեց, որ Երեւանի եւ Ստամբուլի միջեւ առեւտուրն ամբողջությամբ դադարեցվել է այն բանից հետո, երբ մաքսատուրքը 4-ից դարձավ 8 ԱՄՆ դոլար: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ