ՏԵՍԱՆՅՈՒԹ․Վերաքննիչ դատարանը մերժել է Գլխավոր դատախազության բողոքը․ ինչ է սպասվում հեղինակություն Բանդուրյանի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին  հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հեղինակություն Արա Բանդուրյանի որդու` Լյովա Բանդուրյանի, տնային կալանքի դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը: Ասել է թե հեղինակության որդին կշարունակի մնալ տնային կալանքի տակ եւ բանտ չի գնա:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետևանքով հնչել էին կրակոցներ, և մահացել էր Սևանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։
Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր`Լյովա Բանդուրյանը, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։ Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Արա Բանդուրյանի, եղբոր որդին Լյովա Բանդուրյանը կալանավորված էր և ահա դեպքից 7 ամիս անց նրան կալանքից ազատում են եւ 100 միլիոն դրամի գրավի կիրառում: Այս որոշումը վրդովվեցրել է Արսեն Աֆիյանի հարազատներին։
Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ մերժեց Գլխավոր դատախազության բողոքը :




Լրահոս