
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների ընտրացուցակները։
ArmLur.am-ը ներկայացնում է՝ ովքեր են ընդգրկված ՔՊ կուսակցության ցանկում Գյումրու ընտրություններում․
- Սարիկ Մինասյան- ՔՊ կուսակցություն (Գյումրի համայնքի ղեկավարի Ժ/Պ)
- Վահագն Մկրտչյան- ՔՊ կուսակցություն (Գյումրի համայնքի տեղակարի օգնական)
- Էմմա Բարսեղյան – ՔՊ կուսակցություն (Շիրակի մարզպետի աշխատակազմ)
- Լևոն Անանյան – ՔՊ կուսակցություն (ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն)
- Շավարշ Արամյան – ՔՊ կուսակցություն (ՀՀ ՆԳՆ ՍՊՏԾ տնօրենի տեղակալ)
- Քնարիկ Հարությունյան – ՔՊ կուսակցություն (ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ)
- Հովհաննես Մանուկյան- անկուսակցական(ՀԱՊՀ ԳՄ աշխատանքի գծով փոխտնօրեն)
- Էդգար Բաղդասարյան- ՔՊ կուսակցություն («ՍԷԲ» ՍՊ տնօրեն)
- Գալյա Հայրապետյան- ՔՊ կուսակցություն (ԱՁ տնօրեն)
- Անդրանիկ Հակոբյան – անկուսակցական
Հարկ է նշել, որ ՔՊ կուսակցության ցաննկը բաղկացած է 99 անձից։ Վերջին եռյակը ամփոփում են ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Սոնա Գրիգորյան