
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումներից մեկը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարտի 11-ի գիշերը և առավոտյան Ռուսաստանի օդում 337 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե ինչ կարող էր հիմք հանդիսանալ հարձակման օրը ընտրելու համար։ «Հարցրեք Կիևի ռեժիմին», – պատասխանել է Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանը նշել էր ուկրաինական անօդաչու սարքերի զանգվածային հարձակման թիրախը։
Fighterbomber Telegram ալիքի հեղինակը պնդում է, որ հարձակումը նպատակ ուներ ամրապնդել Կիեւի դիրքերը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններում։
Անի Վարդանյան