«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթիկի ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանը արգելել է` շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Մեզ հասած տեղեկություններով՝ ՔԿՀ պետն այս քայլին գնացել է հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները: Մեզ հասած լուրերի համաձայն, ՔԿՀ-ի պետ Գեւորգ Մկրտչյանը Վահեին ասել է. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար եւ քեզ կտեղափոխեմ պատժախուց: Այնպես որ, պետք է կարգուկանոն լինի այստեղ»: Այս խոսակցությունից հետո Վահե Ղուկասյանին այցելության է գնում միայն նրա եղբայրը:
Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Գյումրիում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Հարություն Խաչատրյանը, ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրն է, իսկ Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: