Ինչո՞ւ է Նեյմարը բաց թողել «Սանթոսի» հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սանթոսի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը նոր վնասվածքի պատճառով է բաց թողել «Կորինտիանսի» դեմ Պաուլիստա լիգայի կիսաեզրափակչի հանդիպումը (1-2)։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ցավոք, նախորդ շաբաթ ցավեր ունեի։ Շատ էի ցանկանում օգնել թիմին, բայց հանդիպումից առաջ բուժզննում անցա, և կրկին ցավեր կային»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը։

Նեյմարը «Կորինտիանսի» դեմ խաղում եղել է հայտացուցակում, բայց չի մասնակցել հանդիպմանը։




Լրահոս