
Մարտի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը: ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ժ. 12:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով:
13:10-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն, իսկ ժ. 13:20-ին Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով»,- նշված է հաղորդագրության մեջ: