
Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը։
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ (ոսկե, արծաթե, բրոնզե)։
61 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Լևիկ Միքայելյանը։ 92 կգ քաշային կարգում Կնյազ Իբոյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ 125 կգ քաշային կարգում Խաչատուր Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ։