ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն աջակցել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված Թրամփի ջանքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին՝ դրանք անվանելով բեկումնային։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ցանկանում եմ նշել, որ Դոնալդ Թրամփի շնորհիվ բեկում է տեղի ունեցել ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների հետ բանակցություններ սկսելու առումով», – ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Կոսովոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։




Լրահոս