ԵՄ-ն ծրագրում է ավելացնել արտաքսումների քանակը և երրորդ երկրներում «վերադարձի կենտրոններ» ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը մտադիր է ավելացնել արտաքսումների քանակը և ճանապարհ բացել երրորդ երկրներում մերժված ապաստան հայցողների համար «վերադարձի կենտրոններ» ստեղծելու ուղղությամբ՝ ըստ երեքշաբթի հրապարակված միգրացիոն նոր առաջարկի, հաղորդում է Associated Press-ը:

Եվրահանձնաժողովի տվյալներով, որը ներկայացրել է «Վերադարձի եվրոպական համակարգը» որպես հնարավոր լուծում, վերադարձի թույլտվություն ստացած մարդկանց միայն 20%-ն է իրականում վտարվում ԵՄ տարածքից։

Առաջարկը նպատակ ունի Եվրամիության բոլոր 27 անդամների համար չափորոշիչ սահմանել և մի երկրի ազգային իշխանություններին թույլ տալ կատարել մեկ այլ երկրի արտաքսման հրամանը:

Նման կանոնները բացակայում էին անցյալ տարի հաստատված միգրացիայի և ապաստանի հարցով ԵՄ համաձայնագրից:

«Եվրոպական համակարգի համար պետք է հստակ լինի, որ երբ ինչ-որ մեկին վերադարձի որոշում է հանձնվում, նրան հրամայվում է լքել ոչ միայն երկիրը, այլև ամբողջ Եվրամիությունը»,- հայտարարել է ԵՄ միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, ով արտաքսման ներկայիս 20%-ն  անընդունելի է անվանել:

«Ցանկացած ցուցանիշ բարելավում կլիներ, բայց մենք կոնկրետ թվեր չենք ուզում հնչեցնել»,- հավելել է նա։

Սակայն, որպեսզի առաջարկը գործի, ԵՄ-ն պետք է ծագման երկրներին ստիպի հետ ընդունել իրենց քաղաքացիներին: Բրունները խոստովանել է, որ Հանձնաժողովը և անդամ երկրները դեռ աշխատում են դրա բարելավման ուղղությամբ:




Լրահոս