ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձնահյուսի ժամանակ կորած մարդու անշնչացած մարմինը գտել են․ ի՞նչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորել է։

Արդեն այսօր առավոտյան ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։

Նշենք, որ երեկ մոտ 400 մետր ձնահյուսի մեջ լեռնագնացները գլորվել են, երբ արդեն հասնում էին գագաթին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս