ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաակաշվիլիին 9 տարով ազատազրկման ենթարկեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ պետական ​​միջոցների յուրացման գործով: Այս մասին հայտնում է տեղական հեռուստատեսությունը։

Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին Սաակաշվիլին պետական ​​միջոցներով գնել է բաճկոններ և վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը և կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին պետական ​​միջոցների զեղծարարության մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին: Գլխավոր դատախազության տվյալներով ավելի քան 3,2 մլն դոլար ծախսվել է 2009-2012 թվականներին քաղաքական գործչի անձնական կարիքների համար, մասնավորապես՝ «օտարերկրացի խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների և դիզայների ծառայությունների համար»։

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին վրացի քաղաքական գործիչ է, ով եղել է Վրաստանի նախագահը 2004-2013 թվականներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս