
Գլխավոր դատախազությունը դատական ակտը ստանալուց հետո կքննարկի Վճռաբեկ ներկայացնելու հարցը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հեղինակություն Արա Բանդուրյանի որդու՝ Լյովա Բանդուրյանի տնային կալանքի դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը: Ասել է թե, հեղինակության որդին կշարունակի մնալ տնային կալանքի տակ եւ բանտ չի գնա:
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետևանքով հնչել էին կրակոցներ, և մահացել էր Սևանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր` Լյովա Բանդուրյանը, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։
Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Արա Բանդուրյանի եղբոր որդին՝ Լյովա Բանդուրյանը կալանավորված էր, և ահա դեպքից 7 ամիս անց նրան կալանքից ազատում են եւ 100 միլիոն դրամի գրավ կիրառում: Այս որոշումը վրդովվեցրել է Արսեն Աֆիյանի հարազատներին։ Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ մերժեց Գլխավոր դատախազության բողոքը:
Քնար Մանուկյան