ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Կամո Քոչունցի որդին՝ Կարեն Քոչունցը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ դատի է տվել Ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով 29.01.2025թ. թիվ որոշումն անվավեր ճանաչել: Չի բացառվում, որ Կամո Քոչունցի որդուն կա՛մ տուգանել են պարեկային ծառայողները, կա՛մ էլ զրկել են վարորդական իրավունքից, ինչի համար էլ նա դիմել է դատարան:
2024 թ-ի փետրվարի 14-ին պաշտոնից ազատված ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Կամո Քոչունցը Հակակոռոպցիոն դատարանում է: ArmLur.am-ը գրել էր, որ Կամո Քոչունցն անցնում է քրեական գործով ու նրան մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Հիշեցնենք, որ 2024 թ-ի փետրվարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի և 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ Կամո Քոչունցին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան





























