Երեկ` ուշ երեկոյան, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վանաձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքում էր գտնվում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Թե ինչ նպատակով, մեզ երեկ չհաջողվեց պարզել, սակայն ենթադրվում է, որ այցը եղել է դատավորներին ինչ-ինչ ցուցումներ տալու համար: Օրինաչափ է, որ ինչքան շատ է խոսվում դատական համակարգի անկախության անհրաժեշտության մասին, այնքան շատ են լինում բուրգի վերեւից իջնող հրահանգները: Նկատենք, որ ի տարբերություն կառավարության` Վճռաբեկ դատարանն արտագնա նիստեր անելու ո՛չ իրավասություն, ո՛չ էլ պրակտիկա չունի: Ի դեպ, շաբաթ օրը Մկրտումյանը բավականին մեծ շուքով նշել է իր ծննդյան տարեդարձը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ