FINTECH360 միջազգային համաժողովում արտոնյալ գրանցումը կգործի մինչև մարտի 15-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի ապրիլին Երևանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովը կմեկտեղի ավելի քան 200 մասնակիցներիայդ թվում՝ բանկային և վճարային ոլորտների առաջատար փորձագետներիՏՏ ընկերությունների թոփ մենեջերներիֆինտեխ ստարտափների՝ քննարկելու թվային փոխակերպման և բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։

Համաժողովը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 16-19-ը Holiday Inn Yerevan-Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay դրամական փոխանցումների հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։

Քննարկման հիմնական թեմաներն են՝ արհեստական բանականություն (AI), կրիպտոարժույթներբլոկչեյնապակենտրոնացված ֆինանսներ (DeFi),  ծառայությունների հիպերանձնավորում, միջազգային դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացումինչպես նաև ֆինտեխ լուծումներ բրոքերային և ապահովագրական ծառայություններում:

Խոսնակների թվում են Ստեֆան Լուկասը (FinTech Armenia), Ուրս Բոլտը (The Banking Academy), Ռուբեն Ինջիկյանը (Webster University Geneva Campus), Տակեշի Կիտոն (Elevandi Japan), Մեսրոպ Հակոբյանը (Յունիբանկ), Շալվա Մելաձեն (KWIKPAY), Սեյրան Սարգսյանը (UBPay), Սերգեյ Լյալինը (Cbonds), Պեգոր Փափազյանը (Թումո):

Համաժողովին մասնակցությունը հիանալի հնարավորություն է ծանոթանալու շուկայի առաջատարների ռազմավարությանըորը կարող է բեկում մտցնել բիզնեսում։ Ինտենսիվ քննարկումներըարդիական ծրագիրըմշակութային բազմազան միջոցառումները և ակտիվ նեթվորքինգը բարենպաստ պայմաններ են ստեղծում կարծիքների փոխանակման համար։ Մինչև մարտի 15-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:

Համաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ և գրանցվել fintech360.io կայքում:




Լրահոս