ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կեղտաջրեր, գարշահոտություն՝ քաղաքի կենտրոնում. Վեոլիա ջուրն անգործության է մատնված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան փողոցում՝ Սուրբ Աննա եկեղեցուն հարող տարածքում գարշահոտություն է տիրում, վնասվել է կոյուղատարը և կեղտաջրերը լցվում են փողոց՝ անհարմարություն և տհաճություն պատճառելով վարորդներին և անցորդներին։

Քաղաքացիները պնդում են, որ գրեթե 40-50 րոպե է ոչ՛ Վեոլիա ջրից, ո՛չ Երևանի քաղաքապետարանից կանխման գործողություններ չեն իրականացվել, իսկ կեղտաջրերը շարունակվում են ողողել փողոցը ամբողջ երկայնքով։

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիները պատմում են կոյուղատարի վնասման և կառույցների անգործության մասին։

Ավելի ուշ «Վեոլիա ջրից» ArmLur.am-ին հայտնեցին, որ 16։30-ին իրենց աշխատակիցները վթարային իրավիճակը վերացրել են, կեղտաջրերը մաքրել են և խցանումը բացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս