Armenian text to speach

Ռուս զինվորականները դրոշ են բարձրացրել Սուջայի կենտրոնի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի դրոշը բարձրացվել է Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի կենտրոնական հրապարակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է 11-րդ առանձին պահակային օդադեսանտային հարձակման բրիգադի պարաշյուտային գումարտակի հրամանատարը, որը գործում է Հյուսիսային զորքերի խմբի կազմում։

«Այսօր՝ մարտի 12-ին, Սուջայի քաղաքային վարչակազմի շենքի մոտ բարձրացվել են Ռուսաստանի Դաշնության և զինված ուժերի այն ստորաբաժանումների դրոշները, որոնք մասնակցում են այս գործողությանը»,- նշել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ, Կուրսկի սահմանային գոտում մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 66 հազար զինվոր, մոտ 400 տանկ և հազարավոր միավոր այլ տեխնիկա։




Լրահոս